ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Դաշնակցականները, ամենայն հավանականությամբ, ստացել են շրջաբերական». Գուրգեն Արսենյան
12:36, 04.06.2024 | mamul.am
2269 | 1

ՔՊ-ական Գուրգեն Արսենյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 3 ամիս է՝ դիտարկում է քաղաքական մի գործընթաց. «Դաշնակցության մեր գործընկերները ձեռնամուխ են եղել սրբագրելու 2023թ. սեպտեմբերյան իրադարձությունների բովանդակությունը և պատճառահետևանքային կապը, իրենց ելույթներն ուղղված են այդ պրոցեսները սրբագրելուն: Ամենայն հավանականությամբ, ստացել են կուսակցական շրջաբերական՝ հասկանալով, որ հնարավոր են այնպիսի բացահայտումներ, որոնք ուղղակի կարող են իրենց համար դառնալ կործանարար: Սակայն Արցախում տեղի ունեցած սահմանադրական կարգի տապալումը սրբագրելու համար դուք պետք է կարողանաք շրջանառությունից, մեդիաներից հանել Ռուբեն Վարդանյանի ինքնախոստովանական ելույթը, որ Արայիկ Հարությունյանն իրենց հանդիպման ժամանակ խոսք է տվել հրաժարական տալ ու չի կատարում խոստումը»,- ասաց պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր