ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+36 °C, +20 °C ... +36 °C Վաղը`+36 °C
«Կարելի է միացնել Հայ առաքելական եկեղեցին ՀՅԴ-ին, անունը դնել Հայ առաքելական դաշնակցություն». Թորոսյան
14:30, 04.06.2024 | mamul.am
1862 | 2

ՔՊ-ական Արսեն Թորոսյանի թելեգրամյան գրառումը. «Երեկ դաշնակցական պատգամավորները ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ իրենց կուրծքն էին պատառոտում` փորձելով պաշտպանել եկեղեցուն:

Իհարկե ինքնին այդ տեսարանն արդեն կարելի էր հետաքրքիր համարել, քանի որ ՀՅԴ-ն ու Հայ առաքելական եկեղեցին ավանդաբար մրցակիցներ են եղել հատկապես սփյուռքում իրենց ազդեցությունը հաստատելու գործում և հիմա փաստացի իշխանատենչության պատճառով նրանց ջրերը սկսել են մեկ առվով հոսել:

Որոշ ժամանակ առաջ գրել էի, որ ժանրի կանոնները պահանջում են, որ Գալստանյանը երդվի մաուզերի վրա և դառնա երդվյալ դաշնակցական, բայց կարծես թե կենացները ավելի են քաղցրացել` կարելի է միանգամից երկու մեծ ժողով անել և միացնել Հայ առաքելական եկեղեցին Հայ հեղափողական դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի:

Ինչևէ մեկ այլ բանի էի ուզում անդրադառնել, երբ երեկ գործընկերներս ՀՅԴ պատգամավորների եկեղեցին պաշտպանելու փորձերին ի պատասխան, հայտարարեցին, որ եկեղեցին և անձամբ կաթողիկոսը քաղաքական շարժում են ղեկավարում, դաշնակցական պատգամավորները սկսեցին աղաղակել, թե նման բան չկա, և պետք է դա ապացուցել:

Իսկ որ դա հենց այդպես է, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: Գալստանյանը աջ ու ձախ պնդում է, որ նա բազմաթիվ քայլեր անելիս պետք է խորհրդակցի կաթողիկոսի և իր մյուս նախկին կամ ներկա (դա էլ ոչ ոք չի հասկանում) եկեղեցական գործընկներների հետ: Եկեղեցին հայտարարություններ է անում` ի պաշտպանություն այս «Սրբազան» կոչվող շարժման: Եկեղեցական տարբեր թեմեր Հայաստանից և արտեկրից աջակցության հայտարարություններ են անում Գալստանյանի գործողություններին:

Եթե եկեղեցին չառաջնորդեր այս շարժումը, մեկ օր էլ չէր անցնի դրա սկսվելուց, երբ Գալստանյանը կարգալույծ կհռչակվեր և կվռնդվեր եկեղեցու շարքերից: Բայց տեսնում ենք հակառակը:

Սա ոչ այլ ինչ է, քան եկեղեցու պայքար իր ինքնիշխանությանը ձգտող Հայաստանի Հանրապետության դեմ»:

Աղբյուրը` Արսեն Թորոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր