ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Արևմուտքը փորձում է Վրաստանում նոր «մայդան» իրականացնել»․ Գալուզին
15:18, 04.06.2024 | mamul.am
1451 | 0

Արևմուտքը փորձում է հոկտեմբերին Վրաստանում իրագործել «մայդանի» սցենարը՝ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության նոր օջախ ստեղծելու նպատակով։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները, դիվանագետի խոսքով, ճնշում են գործադրում ինքնիշխան պետությունների վրա: «Այժմ նրանք որոշել են զբաղվել Վրաստանով, քանի որ իրենց դուր չի գալիս «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, թեպետ հենց ԱՄՆ-ում և համաշխարհային այլ երկրներում այդ թեմայով գոյություն ունեն կամ դիտարկվում են շատ ավելի խիստ նորմեր»,- ասել է Գալուզինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր