ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձին ավելի քիչ եմ հարգում, քան ամենավերջին «բերետին»». Մելիքյան
15:36, 04.06.2024 | mamul.am
1337 | 0

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄԻՊ-ի պաշտոնը ներկայումս զբաղեցնող անձին ավելի քիչ եմ հարգում, քան ամենավերջին «բերետին»: Նա ոչ միայն իր գործառույթը վատ է կատարում՝ լռում է, երբ պիտի խոսեր և խոսում է, երբ պիտի լռեր, այլև ստվեր է նետում «օմբուդսմանի» գաղափարի վրա՝ ինքնին վերածելով այն ինչ-որ չինովնիկական պաշտոնի։
Մարդու իրավունքների պաշտպանն առաքելություն է, որը ենթադրում է որոշակի առաքինություններ։ Ու վախկոտությունն ու երեսպաշտությունը, ձևամոլությունն ու շատախոսությունն այդ առաքինությունների թվում չեն։
ԼՐԱՑՈՒՄ. Ասածս ոչ մի կերպ չի վերաբերում ՄԻՊ աշխատակազմին։ Շատ-շատերն իրենց գործն անում են ոչ թե պարզապես լավ, այլ փայլուն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր