Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորները չեն պաշտպանել Պաղեստին պետությունը ճանաչելու առաջարկը: Պաղեստինի ճանաչման օգտին քվեարկել է 61 պատգամավոր, դեմ՝ 131-ը։ Այս մասին հայտնել է Շվեյցարիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը: «Ազգային խորհուրդը չի ցանկանում ճանաչել Պաղեստինը և մերժել է համապատասխան նախաձեռնությունը, որը ներկայացրել է Ցյուրիխից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ֆաբիան Մոլինան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ |