ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ ՀԱՀ-ը, Արգենտինան և Հայաստանը պաշտպանել են Աբխազիայից և Վրաստանի Ցխինվալի շրջանից հարկադիր վերաբնակների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի բանաձևը, հաղորդում է Interpress-ը։ «Վրաստանի ներկայացրած բանաձևի կողմնակից են դարձել շատ կարևոր պետություններ։ Դրանք են Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Արգենտինան և Հայաստանը։ Հայաստանը՝ մեր հարևանը, վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ու այդ կարևոր բանաձևին»,- ասել է Բաքրաձեն։ |