ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Հունգարիան մեծացնում է Ադրբեջանից գազի ներկրումը»․ Սիյարտո
12:30, 05.06.2024 | mamul.am
986 | 0

Հունգարիան շարունակում է դիվերսիֆիկացնել իր մատակարարումները՝ նվազեցնելու ռուսական գազից կախվածությունը։ Այս մասին Բաքվի էներգետիկ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում է Report-ը։

«Հունգարիայում գազի տարեկան սպառումը կազմում է 9-10 մլրդ խմ, որից երկիրն արտադրում է միայն 1,5 մլրդ խմ-ն։ Ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար իրականացվել և իրականացվում են Ադրբեջանից, Թուրքիայից և Կատարից գազի գնման աշխատանքներ»,- ասել է Սիյարտոն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր