ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բայդենի վիճակը վատանում է․ #WSJ
13:24, 05.06.2024 | mamul.am
3928 | 0

ԱՄՆ 81-ամյա նախագահ Ջո Բայդենի վիճակը և պետական գործերում ներգրավվածությունը «փակ դռների հետևում վատթարացման նշաններ է ցույց տալիս», գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ավելի քան 45 քաղաքական գործիչների։

Նշվում է, որ մինչ այս Բայդենը վայելում էր հմուտ բանակցողի համբավ, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական գործիչների կարծիքը նրա պրոֆեսիոնալիզմի մասին զգալիորեն նվազել է։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե Բայդենը «կարող է չձգել» մինչև նոյեմբերին կայանալիք ընտրությունները։ Ըստ Թրամփի՝ Բայդենի հետ կարող է «ամեն ինչ տեղի ունենալ, մինչև ընտրությունների մեկնարկը, քանի որ պետության գործող ղեկավարի առողջական վիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր