Հյուսիս-հարավ ճանապարհով բեռներ ուղարկելը 10 օրով կկրճատի Սանկտ Պետերբուրգից Պարսից ծոցի երկրներ փոխադրման ժամանակահատվածը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ «Ինչ վերաբերում է այս` Հյուսիս-հարավ ճանապարհին, ապա այն կարող է վերածվել շատ լավ և հանրաճանաչ միջազգային միջանցքի, երբ բեռներն այստեղից` անմիջապես Սանկտ Պետերբուրգի նավահանգստից, ամբողջ եվրոպական մասով կուղղվեն դեպի Ադրբեջան, ապա Իրան և Պարսից ծոցի ափ։ Սա գրեթե 10 օրով ավելի արագ է, քան Սուեզի ջրանցքով»,- Պուտինի խոսքերն են մեջբերում ռուսական լրատվամիջոցները։ |