ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մեկնարկել են Եվրոխորհրդարանի ընտրությունները
09:24, 06.06.2024 | mamul.am
1919 | 0

Այսօր՝ հունիսի 6-ին, մեկնարկել է Եվրոխորհրդարանի ընտրությունների 4-օրյա մարաթոնը, որը սահմանում է առաջիկա 5 տարում ԵՄ քաղաքականությունը, հաղորդում է Euronews-ը։

Քվեարկությունը տեղի կունենա ԵՄ բոլոր 27 երկրներում, որտեղ ընտրելու իրավունք ունի շուրջ 373 մլն մարդ:

Քվեարկությունը կավարտվի կիրակի երեկոյան, երբ կհայտնվեն առաջին նախնական արդյունքները: Եվրոխորհրդարանում 720 տեղի հավակնում են մոտ 200 եվրոպական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընտրված պատգամավորները Եվրոխորհրդարանի նոր կազմում առաջին լիագումար նստաշրջանը կանցկացնեն հուլիսի կեսերին: Հունիսի 6-9-ն անցկացվող ընտրությունները մարտահրավեր կդառնան Եվրոհանձնաժողովի ապագա նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածու Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համար, ում վերընտրվելու համար անհրաժեշտ է հավաքել 720 պատգամավորներից առնվազն 361-ի ձայները, ապա՝ ստանալ ԵՄ երկրների ղեկավարների հավանությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր