30 պաղեստինցի է սպանվել, մեծ մասը՝ երեխաներ և կանայք, Գազայի հատվածում գտնվող դպրոցի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով, հաղորդում է Xinhua-ն՝ վկայակոչելով բժշկական աղբյուրները։ Աղբյուրների համաձայն՝ իսրայելական կործանիչը ռմբակոծել է առնվազն 3 դասասենյակ։ Նշվում է, որ հարվածի «պատասխանատվությունը պետք է կրեն ԱՄՆ-ն և Իսրայելը, որոնք վտանգում են մարդկությանն ու խախտում միջազգային իրավունքը»։ Իսրայելական կողմը որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։ |