ԱՄՆ մտադիր չէ թույլատրել ամերիկյան զենքի կիրառումն Ուկրաինայի զինված ուժերի կողմից՝ Մոսկվային և Կրեմլին հարվածելու համար։ Այս մասին ABC News-ին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Մենք թույլ չենք տալիս հարվածներ հասցնել 200 մղոն (մոտ 322 կմ) դեպի Ռուսաստանի խորքը և չենք արտոնում հարվածները Մոսկվայի և Կրեմլի ուղղությամբ»,- ասել է նա։ Բայդենը հավելել է, որ ամերիկյան զենքը թույլատրվում է կիրառել ուկրաինական սահմանի մոտ՝ կոնկրետ թիրախներին հարվածներ հասցնելու համար։ |