ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Բոլորն այսօր ակնկալում են լսել իշխանափոխության քաղաքական ծրագիր». Սուրեն Սուրենյանց
17:54, 09.06.2024 | mamul.am
1448 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Հանրահավաքին ընդառաջ
Մի քանի հանգամանքների բերումով՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման համար այս հանրահավաքը շրջադարձային է. բորն այսօր ակնկալում եմ լսել իշխանափոխության քաղաքական ծրագիր:
Մի կողմից, այլևս անիմաստ է ակնկալել արագ հանգուցալուծում՝ փողոցի միջոցով, մյուս կողմից՝ ԱԺ-ն հաջորդ շաբաթ մեկնում է արձակուրդ, ինչից հետո դժվարանալու է քաղաքական հանգուցալուծման լեգիտիմ ճանապարհը:
Իշխանափոխության լեգիտիմ ճանապարհները երեքն են.
* Փաշինյանի հրաժարական
Գործող վարչապետը դրան չի գնալու, անգամ սպառնացել է «1-3 ամսում լուծել Եկեղեցու հարցերը»:
Մյուս կողմից, զանգվածային գործընթացը նույնական չէ համաժողովրդական շարժման այնպիսի ծավալին, որն անխուսափելի կդարձնի Փաշինյանի հրաժարականը:
*Իմփիչմենթ
Դարձյալ արձանագրենք, որ շարժման մասշտաբը ճաքեր չի առաջացրել իշխանության ներսում, ինչը զրոյական է դարձնում ԱԺ-ում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հաջողության հնարավորությունը:
*Արտահերթ ընտրություններ
Սա ճգնաժամի հաղթահարման ամենաիրական ճանապարհն է: Որպես դրա առաջին քայլ, պետք է դիտարկվի ընդդիմության կողմից մանդատները վայր դնելը: Սա, մի կողմից, ամիսների ընթացքում լիակատար ինստիտուցիոնալ ճգնաժամի առաջ կկանգնեցնի իշխանությանը, մյուս կողմից՝ կակտիվացնի ու կմոտիվացնի փողոցը, շարժման ինստիտուցիոնալիզացիայի ճանապարհով՝ երկրում կստեղծի փաստացի երկիշխանության ռեժիմ, որից մինչև իշխանափոխություն՝ կես քայլ է:
*Բոլոր այն փաստարկները, թե Փաշինյանի իշխանության օրոք ընտրությունների գնալը դատապարտված է ձախողման, կեղծ են ու հակաքաղաքական: Այդ դեպքում, տրամաբանական է հնչում հարցը՝ իսկ ի՞նչ է առաջարկում խորհրդարանական ընդդիմությունը, եթե հեղափոխություն անելու պոտենցիալ չունի և կամ՝ ո՞րն է լինելու նրա դիրքորոշումը, երբ ընդամենը երկու տարի հետո հերթական ընտրություններ են, որոնք, ուզենք, թե ոչ, կազմակերպելու է այս իշխանությունը:
Երևանի ավագանու ընտրություններն իշխանափոխություն անելու հասարակական պատվերի մասին էին. ժողովուրդն արեց իր գործը, ընդդիմությունը՝ ոչ:
Ակտիվ փողոցի պարագայում՝ վարչական ռեսուրսը, դրա չարաշահումը չեն աշխատում
*Երբ որևէ երկրում իշխանափոխություն պահանջող ընդդիմությունը դեմ է արտահերթ ընտրություններին, ապա հրաժարվում է կատարել իր քաղաքական առաքելությունն՝ ակամայից դառնալով իշխանության դաշնակիցը:
*Ընտրական ճանապարհով իշխանափոխությունը նաև նվազագույնի է հասցնելու արտաքին հնարավոր ռիկսերը՝ լեգիտիմ միջոց լինելու արդյունքում:
*Ակնկալում եմ, որ այս հարթակից կլսեմ այս քաղաքական ծրագիրը՝ որպես հասուն քաղաքական լիդերության դրսևորում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր