ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
«Թող աշխատավարձի չափն էլ գրեն, ամաչեն». Բագրատ Սրբազանի պատասխանը` ՀԺ-ին
18:54, 09.06.2024 | mamul.am
3477 | 0

«Ես աշխատավարձ գրեթե չեմ էլ ստացել Կոնսերվատորիայում, տեղյակ էլ չեմ: Ժամանակին էլ աշխատավարձս փոխանցել եմ, ուր որ հարկն է»,- րոպեներ առաջ երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը` անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի հոդվածի վերաբերյալ հարցին: Լրագրողը համառեց` իսկ որտե՞ղ եք փոխանցել: «Ինչ որ մի ուսանողի ուսման վարձի համար,- նշեց Սրբազանն ու հավելեց,- թող աշխատավարձի չափն էլ գրեն, ամաչեն»:

Օրար առաջ «Հայկական ժամանակ»-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր, թե ի՞նչ առարկա է դասավանդում Բագրատ Գալստանյանը բուհում՝ հարցումը ուղարկելով ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի անունով:
«Բուհից մեզ ուղարկված պատասխանում ասվում է, որ վերջինս 2015 թվականից է համատեղության կարգով աշխատում հաստատությունում՝ որպես Հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս՝ դասախոսելով 2-րդ կուրսում 2-րդ կիսամյակի ուսումնական պլանով նախատեսված՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:

Մեր հարցին՝ որքա՞ն ժամանակ է, որ նա բացակայում է դասերից, այլ կերպ ասած՝ աշխատանքից, բուհից հայտնել են՝ մայիսի 6-ից սկսած»,- գրել է Փաշինյանի կնոջը պատկանող կայքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր