ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«էդ նկարի մեջ շատ ավելի տպավորիչ հատվածներ են ուշադրության արժանացել, քան շորտիկը». Էդգար Ղազարյան
19:36, 09.06.2024 | mamul.am
5692 | 0

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի մեկնարկից առաջ քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը անդրադարձավ լրագրողի դիտարկմանը, թե իշխանականները տարածում են Նիկոլ Փաշինյանի շորտիկով նկարը և ասում, թե Փաշինյանի հեծանվարշավի հրավերին ավելի շատ մարդ է մասնակցել, քան Բագրատ Սրբազանի հավաքներին:

«Չգիտեմ` ինչո՞ւ է ձեզ հենց շորտիկը տպավորել, որովհետև էդ նկարի մեջ շատ ավելի տպավորիչ հատվածներ են ուշադրության արժանացել: Ասա` գիտես` նման պրոբլեմ ունես, ինչի՞ ես տենց բան հագնում,- մի կերպ զսպելով ծիծաղը` պատասխանեց Էդգար Ղազարյանը,- հիմա որ գնանք Կառավարական ամառանոց, ոստիկանության բոլոր գլուխներից այնտեղ կանգնած են, էդ հեծանվորդները ո՞նց են այնտեղ թափանցել: Էդ մարդկանց պաղպաղակ էլ չհյուրասիրեց, որովհետև էնտեղ պաղպաղակի խանութ չկար, որ մտներ, գողություն աներ, դրանց պաղպաղակ հյուրասիրեր»,- պատասխանեց Էդգար Ղազարյանը:

«էդ նկարի մեջ շատ ավելի տպավորիչ հատվածներ են ուշադրության արժանացել, քան շորտիկը». Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր