ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
«96 ժամ լինել փողոցում անդադար և մեր կամքը պարտադրել». Բագրատ Սրբազան
20:24, 09.06.2024 | mamul.am
2618 | 0

«Չենք կարող ամեն երեկո հավաքվել զրուցել և հույս ունենալ, թե այս իշխանությունները կհասկանան իրենց պետականակործան ընթացքը և կհեռանան: Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած ընդամենը 4 օր` 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի առանց երկար-բարակ քնելու լինենք փողոցում և մեր կամքը պարտադրենք: Շատերդ, եթե ոչ բոլորդ, երկար ժամեր եղել եք արևի տակ` ոստիկանական շարքերի դիմաց, քայլել եք տարբեր փողոցներով, այս մեկ ամիսը եղել է մեր ընդվզման, ուժերի հավաքագրման ամբողջ մի ընթացք միայն մեկ նպատակով, որ վերջ դրվի այս արյունաքամությանը և հաստատվի ճշմարտության ժամը»,- հանրահավաքի ընթացքում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր