ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Հունիսի 11-ին Ազգային ժողովը գումարելու է հերթական նիստ». Արուսյակ Ջուլհակյան
22:18, 09.06.2024 | mamul.am
1884 | 0

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազգային ժողովի հերթական նիստերի գրաֆիկը հայտնի է լինում դեռ տարվա սկզբին: Ազգային ժողովի կայքում ներկայացված է հերթական նիստերի ողջ ժամանակացույցը ամբողջ տարվա համար: Դեռ այս տարվա հունվարին բոլորիս հայտնի էր, որ հունիսի 11-ին Ազգային ժողովը գումարելու է հերթական նիստ: Հիմա ընդդիմության փիլոնասառեցված առաջնորդը հայտարարում է, որ հունիսի 11-ին իր պահանջով պետք է Ազգային ժողովը նիստ գումարի:
Խոսել չգիտեք, չխոսել է՞լ չգիտեք: Մնում է եզրակացնել, որ փիլոնին զուգահեռ սառեցվել են նաև տրամաբանությունից մնացած վերջին փշրանքները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր