ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
«Արդարադատության նախարարը մի քանի մանիպուլյացիա է անում». Գրիգոր Երիցյան
00:48, 10.06.2024 | mamul.am
2350 | 0

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Այս գրառմանը չէի անդրադառնա, եթե գրողը արդարադատութան նախարարը չլիներ։ Իր այս գրառման մեջ Գրիգոր Մինասյանը մի քանի մանիպուլյացիա է անում։ Նախ, Մարությանը երբեք «փրկելու» օրակարգ չի հռչակել․ նա մասնակցել է և մասնակցելու է ընտրություններին՝ իր կիսատ մնացած աշխատանքը շարունակելու խոստմամբ։ Բացի դրանից, Մարությանն այս մարդկանցից ոչ մեկի հետ կապ չունի ու չի ունեցել, ի տարբերություն Գրիգոր Մինասյանի, ով նրանցից մի քանիսի հետ բառացիորեն նույն թիմում է եղել (ՀՀԿ-ական Երևանի ավագանու անդամ)։ Հիմա նա արդեն ՔՊ թիմի հետ է և պաշտպանում է ՔՊ իշխանությանը, բայց ամենևին էլ պարտադիր չէ դրա համար ՔՊ-ական քարոզչական ֆեյք էջերի ոճով կոլաժներ անել, մանավանդ, եթե դու արդարադատության նախարարն ես։
Ի դեպ, երբ Հայկ Մարությանն իր ընկերների հետ մասնակցում էր ավտորիտար և կոռումպացված իշխանությունների դեմ պայքարին, օրինակ, 2008-ի հանրահավաքների ժամանակ, Գրիգոր Մինասյանը մարտի 1-ին շամպայն էր խմում՝ տոնելով իր ընտանիքի անդամի «հաղթանակը»:
Հ.Գ. «Փրկիչների» Ձեր ցանկում կարող էիք ներառել նաև Ձեր եղբոր աներ հայրիկին»:

Աղբյուրը` Գրիգոր Երիցյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր