Հաշվի առնելով հաշվարկված վճարը մուծելուց Հայաստանի ղեկավարության հրաժարումը՝ անհրաժեշտ է ճշգրտել ընթացիկ տարում ՀԱՊԿ-ի բյուջեն, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ին։ «ՀԱՊԿ խորհրդի որոշմանը համապատասխան՝ նախագիծն այժմ մշակվում է։ Վճարումների վերաբաշխման մասին խոսք չկա։ Որոշ պարամետրերով ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են իրենց ծախսերը, բայց, առաջին հերթին, Երևանի կողմից համապատասխան կառույցներում աշխատակիցներին հետ կանչելու կամ քվոտային պաշտոնների չնշանակելու պատճառով»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ |