ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Մեկնարկել է ՌԴ-ի և Բելառուսի միջուկային ուժերի զորավարժությունների 2-րդ փուլը
11:36, 11.06.2024 | mamul.am
1285 | 0

Ռուսաստանում մեկնարկել է ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունների 2-րդ փուլը։ Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությանը, այս փուլում ռուս և բելառուսցի զինվորականները կմշակեն ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համատեղ նախապատրաստման հարցերը։

Զորավարժությունների անցկացման մասին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր մայիսի 6-ին։ Նման հանձնարարություն էր տվել նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես հայտնել է ռազմական գերատեսչությունը, «ի պատասխան Ռուսաստանի Դաշնության հասցեին արևմտյան առանձին պաշտոնյաների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների»։

Զորավարժությունների առաջին փուլը մեկնարկել է մայիսի 21-ին, որոնց ներգրավված էին «Իսկանդեր» համալիրն ու «Կինժալ» հիպերձայնային հրթիռները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր