ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+32 °C
«ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի տարածքով ադրբեջանական գազը ռուսական խողովակներով տարանցելու հարցը». Հ. Բադալյան
03:00, 12.06.2024 | mamul.am
1956 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Bloomberg-ը հայտնել է՝ հղում անելով իր աղբյուրներին, որ Եվրոմիությունը քննարկում է Ուկրաինայի տարածքով բնական գազի տարանցումը 2025 թվականին շարունակելու հարցը: Ըստ այդ տեղեկության՝ ի դեպ, քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ գնեն ադրբեջանական գազը և տարանցեն ռուսական խողովակներով, որոնք անցնում են Ուկրաինայի տարածքով:
Ահա այսպիսի պատերազմ: Ինչպես գրել է դասականն իր հանճարեղ վեպում՝ «այսպիսի ախմախ համաշխարհային պատերազմ» չի տեսնված:
Սա իսկապես կլիներ զավեշտալի, եթե չարժենար հարյուր հազարավոր մարդկային կյանքեր, և իհարկե չարժենար հարյուրավոր կիլոմետրեր հեռու ապրող մի շարք պրիմիտիվ հասարակությունների «միմյանցուտոցի»՝ պատերազմի որևէ կողմում «չար» ու «բարի» փնտրելու առիթով»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր