Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախաքննական մարմինը դատարան է ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի 20-օրյա անազատության ժամկետը երկարացնելու միջնորդություն, որը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մասիս Մելքոնյանին։ Մի մարդու, ով մինչ դատավոր նշանակվելը՝ հանդիսացել է պրոիշխանական «Հանրապետություն» կուսակցության ոչ թե պարզապես անդամ, այլ խորհրդի անդամ։ Մի մարդու, ով հայտնի է քպ-ական իշխանությանը քաղբանտարկյալներ անխափան մատակարարելու հոբբիով։ |