«Այսօր Գառնիկ Դանիելյանը, որի ազնվությանը ես կարող է` չկասկածեմ՝ մանդատ դնելու հարցում, որովհետև ինքը միակն է, որ կդնի, նայում է ոստիկաններին ու ասում՝ ինչ պատրաստված տղաներ են, պետք է սահմանը պաշտպանեն։ Սահմանը պաշտպանում են սահմանապահները, ոստիկանությունը պետք է ներքին կարգուկանոնին հետևի, բայց մի բան էլ ասեմ՝ շենքում, բացի արտաքին պաշտպանությունից, կա նաև ներքին պաշտպանություն՝ ՊՊԾ-ն, դուք դա անտեսել եք։ Ես մի անգամ ասել եմ, որ պետական շենքերը պետք պահպանվեն, որովհետև եթե շենքերը չեն պաշտպանվելու, պետությունը իր դռները պետք է փակի։ Եվ դա թիրախավորեցին, որ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ժողովրդի վրա կկրակեն։ Ժողովրդին պետք է այդ սահմաններին չտանեք, եթե տարաք, ապա, անպայման, շենքը պետք է պաշտպանվի ու պաշտպանվելու համար կան բոլոր միջոցները: Կոչ եմ անում մեր ժողովրդին` վաղվա այդ արկածախնիր որոշումը եթե կայացնեն, հեռու մնացեք, նրանցից շատերը պաշտպանված են մանդատներով, իսկ դուք պաշտպանված չեք լինելու: Հեռու մնացեք, որովհետև դրանով դուք քայլ եք անում դեպի մեր պետության ոչնչացում»,- ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։ |