ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+32 °C
«Արտահերթ նիստը գումարվելու է, մնում է` ՔՊ-ն գա». Արծվիկ Մինասյան
23:54, 11.06.2024 | mamul.am
1378 | 0

ԱԺ-ում ներկա կառավարության հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, այս մասին Բաղրամյան պողոտայում վերահաստատեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի։

«Միայն մնում է, որ ՔՊ-ն ունենա կամք և գա այդ նիստին, որպեսզի իրենց հակափաստարկները բերեն այն փաստի շուրջ, որ այս կառավաությունը անելիք չունի և պետք է հեռանա։

Հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, նիստը գումարվելու է»,- ասաց Մինասյանը:

Հիշեցնենք` Ազգային ժողովի խորհուրդը երեկ մերժեց ընդդիմադիր խմբակցությունների՝ Աժ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը։

«Արտահերթ նիստը գումարվելու է, մնում է` ՔՊ-ն գա». Արծվիկ Մինասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր