Իսրայելցի պաշտոնյան, ով չի ցանկացել ներկայանալ, Reuters գործակալությանը հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է պատանդներին ազատ արձակելու առաջարկը: Այս առաջարկը Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ծրագրի մի մասն էր, որն ընդունվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հունիսի 11-ին։ «Իսրայելը ստացել է ՀԱՄԱՍ-ի պատասխանը` պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ, որն առաջարկել էր նախագահ Բայդենը։ Նրանք փոխել են բոլոր հիմնական և նշանակալի պարամետրերը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ |