«Զանգեզուրի միջանցքի հետ կապված որևէ բան չի քննարկվե՞լ, այսպես ասած»,- ԱԺ-ում լրագրողի հարցին Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ինչի՞ եք մեր քաղաքականությունների հետ կապ չունեցող բառապաշար օգտագործում՝ ինձ հետ զրուցելիս»: «Այսպես ասած եմ ասում»,- նշեց լրագրողը: «Այսպես ասած նախ չասացիք, երկրորդ՝ մեր օրակարգը խաղաղության խաչմերուկն է»,- արձագանքեց վարչապետը: |