«Ասում են, թե սուտ եմ խոսել, որ ինձ 2018-ին առաջարկել են «Իմ քայլը» դաշինքով դառնալ պատգամավոր: Կոնկրետ անուն եմ տալիս՝ Սուրեն Պապիկյան, ինքն է այդ առաջարկն արել, Սևանի ավազանում՝ Չկալովկա գյուղում։ Ասել եմ՝ ի՞նչ տեսակ պետություն եք ուզում, գաղափարական բան չունեք դուք, ասել է՝ լավ պետություն ենք ուզում։ Եթե ճիշտ չեմ ասում, Սուրեն Պապիկյանին հարցրեք»,- այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։ |