«Ինքն այսօր մուտք է գործել ԱԺ, թեպետ մենք նպատակ էլ չունեինք արգելափակելու նրա մուտքը, բայց պիտի արգելափակենք, որ դուրս չգա, որովհետև պետությունը ձախողած մարդը չի կարող հանգիստ-հանգիստ գործի գալ ու գնալ»,- Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։ Նա նաև ասաց, որ Փաշինյանը պարտավոր է գալ և քննարկել անցնցում հեռանալու ճանապարհը։ |