«Մեր ու ձեր հարկերով վճարվող մարդիկ դարձել են գործիք ու ձեռք են բարձրացնում մեր ու ձեր վրա: Մենք լայն իմաստով ոստիկանության հետ խնդիր չունենք, այն մարդիկ, ովքեր նստած են այն պատի հետևը, թիկունքը պահում են ոստիկաններով: Տղերք, հանցանք եք գործում դուք, մեղքի տակ եք մտել ամենամեծ ձևով: Գնդապետ Հովհաննիսյան, դու ինձ ասում ես` փարաջադ հագդ չլիներ, քեզ կտանեինք, հաշվի` փարաջաս հագս չի: Ես էլ ասում եմ` ուսադիրներդ վրադ չլինեին, մենք քեզ կտանեինք: Այդ մեր-հեր հայհոյող ոստիկաններին էլ ասում եմ` ես ձեզ ուզում եմ փողոցում տեսնել ուղղակի: Մեզնից ահագին մարդ եք գողացել, տարել, սր ապատասխանը տալու եք»,- ԱԺ-ի դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը: |