ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սկզբունքային ոստիկաններն իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանան»․ Փաշինյան
19:06, 12.06.2024 | mamul.am
1883 | 0

«Կառավարության խոստացած բարեկիրթ ոստիկանների փոխարեն մենք տեսնում ենք խոշտանգող գազանների մի հավաքածու»,- ԱԺ-ում ասաց Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան ընդհատեց` էդ բառերով մեր ոստիկաններին մի վիրավորեք, ես թույլ չեմ տա:

Մինասյանը շարունակեց. «Քիչ առաջ ես լսում էի ծափողջյուններ ոստիկանների հասցեին, որոնք ավիրում, ոտնատակ էին տալիս մարդկանց: Նիկոլ Փաշինյանը, որ 2008-ին փառավորվում էր ոստիկաններին ծեծելուց, հիմա քրիստոնեաբար հանդուրժում ու շնորհակալություն է հայտնում, ինչի՞ համար, ծեծելո՞ւ, խոշտանգելո՞ւ: 8,5 միլիարդ դրամ էդ համակարգին մի տարում պարգևավճար եք տվել, որոնց մեծ մասը կարգին ոստիկաններին չի էլ հասել»:

Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը. «Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ես ինչքան հարվածներ եմ ստացել ոստիկաններից, իմ աչքի տակը սևացել է, բայց ես վարչապետ դառնալուց հետո չեմ գնացել այդ դեպքերի հետևից: Ոստիկանը դրանով իր գործն է անում և այո, սկզբունքային ոստիկաններն իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր