ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Հայաստանում կրքերը բորբոքվում են»․ միջազգային մամուլի արձագանքը
09:36, 13.06.2024 | mamul.am
2604 | 0

Միջազգային մամուլի ուշադրություն կենտրոնում շարունակում են մնալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Հայաստանում կրքերը բորբոքվում են, մինչդեռ երկիրը մոտ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, գրում է Reuters-ը՝ անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին։

«Խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո բախումներ սկսվեցին ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք դատապարտում են նրա քաղաքականությունը, այդ թվում՝ գյուղերի հանձնումը Ադրբեջանին, և պահանջում նրա հրաժարականը»,- նշում է գործակալությունը։

«Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարների դեմ»,- գրում է Radio Free Europe-ը՝ կադրեր ցուցադրելով։

«Հայաստանի Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ոստիկանությունը կատարում է օրենքով վերապահված պարտականությունները»,- շեշտում է TRT-ն։

РБК-ի տեղեկացմամբ՝ երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 70 մարդ է վիրավորվել, ավելի քան 50-ը՝ ձերբակալվել։

«Հայտնի է, որ Հայաստանի խորհրդարանում Փաշինյանի խոսքերից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող կուսակցության և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև։ Այս ամենը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաների ֆոնին»,- տեղեկացնում է News.ru-ն։

Al Arabiya-ի հաղորդմամբ՝ նախօրեին Երևանում տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հակակառավարական ցույցի ժամանակ։ «Մի քանի հազար մարդ հավաքվել է խորհրդարանի շեքի մոտ՝ բողոքելու ոխերիմ թշնամի Ադրբեջանին Հայաստանի հողերը զիջելու դեմ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը շենքի ներսում պատասխանում էր օրենսդիրների հարցերին»,- նշում է պարբերականը։

Eurasianet-ը գրում է․ «Հայաստանի վարչապետը շեղում է ցուցարարների ուշադրությունը․ նրա հայտարարությունները, կարծես, բթացնում են հայտնի հոգևորական Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժման թափը։ Փաշինյանը նախօրեին կառավարության նիստում հայտնել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրսբերման մասին»։ Պարբերականը մեջբերում է Փաշինյանի խոսքը․ «պետք է դուրս գալ, այլ ճանապարհ չկա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր