ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+31 °C
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Մոսկվայի բորսայի դեմ․ դոլարով և եվրոյով գործարքները դադարել են
10:30, 13.06.2024 | mamul.am
1843 | 0

Մոսկվայի բորսան հունիսի 13-ից դադարեցնում է դոլարով և եվրոյով առևտուրը, հաղորդում է Euronews-ը:

Կդադարեցվի նաև թանկարժեք մետաղների շուկայում և ֆոնդային շուկայում դոլարով և եվրոյով առևտուրը։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապ ունեցող ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Ցանկում ներառված են 33 մարդ և մոտ 300 ընկերություն ու կազմակերպություն, որոնք գրանցված են Ռուսաստանում, Չինաստանում, Թուրքիայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Բուլղարիայում, Սերբիայում, ԱՄԷ-ում, Բելառուսում, ինչպես նաև բրիտանական Վիրջինյան կղզիներում։

Սահմանափակումների տակ են հայտնվել նաև Մոսկվայի բորսան, Ազգային քլիրինգային կենտրոնը և Ռուսաստանի Դաշնության Ազգային հաշվարկային դեպոզիտարիան: ԱՄՆ ֆիննախի հաղորդմամբ՝ Մոսկվայի բորսայում կապիտալ ներգրավելու Ռուսաստանի իշխանությունների միջոցներն ընդլայնում են Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիների հնարավորությունները, այն է՝ շահույթ ստանալ «Կրեմլի ռազմական մեքենայից»՝ Ռուսաստանի սուվերեն պարտքում, ռուսական կորպորացիաներում և առաջատար ռուսական պաշտպանական ձեռնարկություններում ներդրումների ճանապարհով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր