ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+31 °C
«Պատիվ չունեք, խուլիգաններ»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին
10:36, 13.06.2024 | mamul.am
1945 | 0

«Պատիվ չունեք, հացը արյունի հետ խառնած տանում եք ձեր ընտանիքներին։ Մարդկանց 7-8 հոգով ծեծում եք ու տալիս ամենավերջին հայհոյանքները, հետո էլ սպառնում։ Դուք պետք է գլուխներդ կախ քայլեք»,-Կառավարության շենքի մոտ ոստիկաններին դիմելով ասաց Բագրատ Սրբազանը։ «Այնքան պետք է գլուխներդ կախեք, որքան էս սրիկա հայրենավաճառին եք ծառայում, պետությանն ու ժողովրդին չեք ծառայում։ Ձեր ընտանիքները պետք է ամաչեն ձեզանից»,-ասաց Բագրատ Սրբազանը։ Նրա խոսքերից հետո ոստիկանները մեջքով շրջվեցին ժողովրդին։ «Այ էդպես մեջքով դարձած պետք է ապրեք, խուլիգաններ, մարդկանց ծեծում, նվաստացնում, ստորացնում հայհոյում եք հա՞, դա՞ է ձեր պատիվը»ասաց Բագրատ Սրբազանը։

«Պատիվ չունեք, խուլիգաններ»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր