ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+31 °C
«Հայաստանի Հանրապետությունն այս պահին ղեկավարում է Բագրատ Սրբազանը»․ Էդգար Ղազարյան
11:00, 13.06.2024 | mamul.am
2151 | 0

«Պացիենտը շարունակում է տարօրինակ պահվածք ցուցաբերել։ Հայտարարել էր, որ ինքը վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ մեռել ու հարություն է առել»,-նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին՝ Կառավարության շենքի մոտ իր ելույթում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Դիմում ենք վարչապետի աշխատակազմին՝ հասկանանք, հիմա վարչապետը ո՞ղջ է, թե՞ մեռել է, նորից պետք է հարություն առնի, թե՞ այս անգամ վերջնական է մեռել, որովհետև օրենքով վարչապետը պետք է վարի Կառավարության նիստերը։

Փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունն այս պահին ղեկավարում է Բագրատ Սրբազանը»,-ասաց նա։

«Հայաստանի Հանրապետությունն այս պահին ղեկավարում է Բագրատ Սրբազանը»․ Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր