ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+31 °C
«Բայց Ալիևի ու Էրդողանի հետ խնդիր չունի»․ Քրիստինե Վարդանյան
13:00, 13.06.2024 | mamul.am
1862 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե ՎԱրդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես համոզվել, որ Փաշինյանինը ինքնիշխանություն չէ, թուրքիշխանություն է:
Փաշինյանը հայտարարում է, որ «Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»:
Այս հայտարարությունը պատճառաբանում է Բելառուսի նախագահի հայտարարություններով և մեր դեմ պատերազմում Բելառուսի մասնակցությամբ մասին պնդումներով (սա Փաշինյանի պնդումն է, որի վրա հիմնվել ադեկվատ մարդը չի կարող):
Առաջին հայցքից, բնական է, որ պետությունը և պետության ղեկավարը պետք է վերաբերմունք փոխեն որևէ այլ պետության կամ նրա ղեկավարի նկատմամբ, եթե վերջինս թշնամական վարքագիծ է դրսևորում մեր նկատմամբ:
Բայց որտեղ է բացահայտվում այս իշխանության իրական պատկանելությունը:
Մեր դեմ սանձազերծած պատերազմում ամենաակտիվ մասնակցությունն ունեցել է Թուրքիան, անձամբ Էրդողանն արդարացրել է Ալիևի բոլոր գործողությունները: Ալիևն է, որ էթնիկ զտումների է ենթարկել Արցախի հայությանը: Բայց այս երկուսի հետ Փաշինյանը խնդիր չունի, Փաշինյանը խնդիր չունի Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու դեպքում:
Երբ խոսքը Ադրբեջանի, Թուրքիայի ու նրանց ամբողջապես սատարող այլ ուժերի մասին է` օրինակ Հունգարիայի, Փաշինյանը վերածվում է «դիվանագետի», երբ խոսքը ՀՀ դաշնակիցների, պոտենցիալ դաշնակիցների, անհարթ հարաբերությունների, բայց ոչ թշնամիների մասին է, Փաշինյանը վերածվում է «սկզբունքային ինքնիշխանի» ով չի հանդուրժում որևէ թթու խոսք:
Մեր վիճակում գտնվող պետության կազմաքանդման ամենահեշտ տարբերակներից մեկը մեր թշնամիներին բարեկամ, դաշնակիցներին կամ ոչ թշնամիներին թշնամի ներկայացնելն ու Հայաստանը Սիրիայի կամ Ուկրաինայի վերածելն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր