ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Ստեղծված քաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատճառն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է»․ «Մայր Հայաստան» շարժում
17:24, 13.06.2024 | mamul.am
676 | 0

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հայտարարություն է տարածել․ ««Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության կողմից կիրառած բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ: Անհամաչափ ուժի գործադրման և հատուկ միջոցների օգտագործման արդյունքում տուժել են տասնյակ քաղաքացիներ:

Մենք ոստիկանության այս վարքագիծը գնահատում ենք ապօրինի, և այդ ապօրինության թիվ մեկ մեղավոր համարում Նիկոլ Փաշինյանին, որը լեգիտիմ չէ և ուժային կառույցներին դարձնում է հանցակից:

«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իշխանական հարձակումները: Այդ անբարո, հակապետական վարքագիծը ձեռնտու է միայն մեր երկրի թշնամիներին: Մենք Եկեղեցու կողքին ենք ու բոլոր միջոցներով պաշտպանելու ենք այն:

Ստեղծված քաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատճառն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի գլխավորած ոչ լեգիտիմ իշխանությունն է: Ճգնաժամի հաղթահարման քաղաքական ճանապարհը Փաշինյանի հեռացումն է, նոր կառավարության ու խորհրդարանի ձևավորումն է՝ ժողովրդի կամարտահայտության միջոցով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր