Մոսկվայի բորսայում բաժնետոմսերը նվազել են 15,84%-ով՝ հասնելով 212,04 ռուբլու, գրում է РБК-ն։ «Մոսկվայի բորսայի (MOEX) բաժնետոմսերը նվազել են 15,84%-ով: Գնանշումների ուժեղ անկում է նկատվում ամբողջ ռուսական ֆոնդային շուկայում»,- նշում է լրատվամիջոցը։ Հաղորդվում է, որ «Селигдар»-ի գնանշումները նվազել են ավելի քան 30%-ով։ Անկում է նկատվում նաև այլ բաժնետոմսերի մասով։ MOEX ինդեքսը հունիսի 3-ից ի վեր առաջին անգամ նվազել է 3100 կետից ցածր։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Մոսկվայի բորսայի դեմ։ |