ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Շատերն ուզում են տապալել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները»․ Զախարովա
18:48, 13.06.2024 | mamul.am
1616 | 0

Ամենշաբաթյա ճեպազրույցների ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային ուղղված հարցերից մեկը վերաբերում էր հայ-ռուսական հարաբերություններին։ «ՀՀ-ում իշխանության փոփոխության դեպքում, հայ-ռուսական հարաբերությունները կվերականգնվե՞ն»,- հարցրեց լրագրողը։ «Նախ, պետք է տարանջատել․ բոլոր այն իրադարձությունները, որոնք վերաբերում են այս կամ այն երկրի ներքին կյանքին, այդ երկրի ներքին գործն է։ Հայաստանի, հայ ազգի հետ հարաբերությունները մեզ համար մշտապես կարևոր են եղել, կառուցվել են փոխադարձ հետաքրքրությունների, հասկացվածության հիման վրա․․․․ Շատերն ուզում են տապալել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները և քիչ բան չեն արել, որ վնասեն դրանց, բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանն ամեն ինչ արել է, որպեսզի այդ փորձերն ապարդյուն անցնեն»,- ասաց Զախարովան։

Զախարովայի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր