«Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման հետևանքով տուժած 8 անձ այս պահի դրությամբ գտնվում է հիվանդանոցում»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Վիրահատված մեկ պացիենտի վիճակը բավարար է գնահատվում, մյուսներն էլ, կարծում եմ, այս 1-2 օրվա ընթացքում դուրս կգրվեն»,-հավելեց նա։ Նախարարի կարծիքով ոստիկանությունը գործել է համաչափ, իրականացրել է իր պարտքը՝ պաշտպանելով հասարակական կարգը։ |