ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+32 °C
«Վայոց ձորի կառույցի շուրջ 10 ղեկավար անդամների առևանգել են». Իշխան Սաղաթելյան
20:30, 14.06.2024 | mamul.am
1968 | 0

Ինչպես հայտնի է, այսօր խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների գրասենյակներում:

Այս կապակցությամբ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ասուլիսում նշեց. «Երեկ համացանցում ինչ-որ ձայնագրություններ են հայտնվել, որոնց արդյունքում քննչական մարմինները հարուցում են քրեական գործ։ Այսօր առավոտվանից սկսած` խուզարկություններ են Վայքի և Եղեգնաձորի դաշնակցության գրասենյակում։

Վայոց ձորի կառույցի շուրջ 10 ղեկավար անդամների ձերբակալել են։

Կարող եմ ասել՝ առևանգված են, քանի որ մարդկանց առևանգել են․ գտնվելու վայրը մեծ դժվարությամբ են կարողանում ճշտել, փաստաբանները չեն կարողանում մոտենալ։ Իրենց կարճ խելքով փորձում են ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն։ Չեն տրամադրում տեղեկություններ, թե մեր առևանգված ընկերները որ բաժնում կամ քննչականում են»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ այս պահին պատգամավորները գտնվում են Վայոց ձորի մարզում, որոնք փորձում են ձերբակալվածների տեղերը ճշտել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր