ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+32 °C
«Դասագրքերում սա կարելի է որպես ռեպրեսիայի օրինակ բերել»․ Ռուբեն Մելիքյան
15:00, 15.06.2024 | mamul.am
1776 | 0

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով GG ընկերության գրասենյակում իրականացված խոզարկությանը, ասել է․ «Շատ տարօրինակ էր երեկ Փաշինյանի ընտանեկան թերթով հայտարարված արշավը GG-ի դեմ ու այսօրվա իրավական գործընթացը․ պատահականություն լինել չի կարող։ Դասագրքերում սա կարելի է որպես ռեպրեսիայի օրինակ բերել։ Մարդիկ իրենց ընտանեկան թերթով հայտարարում են՝ մի օգտվեք էդ բիզնեսից, որովհետև մարդն իր դիրքորոշումն է հայտնել, հաջորդ օրն առավոտյան գալիս են խուզարկության»։

«Դասագրքերում սա կարելի է որպես ռեպրեսիայի օրինակ բերել»․ Ռուբեն Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր