ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+31 °C
«Իշխանությունն իր առաջ խնդիր է դրել` Արմենին հնարավորինս երկար զրկել ազատությունից». Տիգրան Աբրահամյան
19:30, 15.06.2024 | mamul.am
1526 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի ընկերոջս` Արմեն Աշոտյանին, ում այս հանցագործ իշխանությունն ուղիղ մեկ տարի փակի տակ է պահում:
Անօրինականությունն ու անբարոյականությունը` որպես քաղաքական ուղենիշ ընդունած իշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել:
Մարդկանց ամուր կամքի, պայքարելու, քաղաքական և քաղաքացիական դիրքորոշում հայտնելու և պաշտպանելու համար իշխանությունը նախ թշնամի է հայտարարում, ապա իրեն հպատակեցված կառույցների միջոցով զրկում ազատությունից:
Ազատություն Արմենին ու բոլոր այն անձանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում սեփական հայրենիքն ու արժանապատվությունը և դրա համար պատրաստ են ամենածանր զոհողությունների»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր