ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+32 °C
«Նիկոլն անպատիժ մնացած դեռահասի կուրաժով ժողովրդին մարտահրավեր նետեց»․ Աշոտյան
23:24, 15.06.2024 | mamul.am
1812 | 1

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի կալանավորման 1 տարին լրանում է այսօր՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է 5 հարցերի:

Հայկ Միրզոյան. «Նիկոլը երեկ ամբիոնից ասաց, որ սխալ է արել, որ 2018-ին չի ասել ժողովրդին, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում։ Մի՞թե սա դավաճանորեն ինքնախոստովանական չէ»:

Արմեն Աշոտյան-Այո․ Նիկոլը բաց տեքստով խոստովանեց այն, ինչ 2018-ի մայիսի 1-ին ես և իմ կուսակիցները ասում էինք ԱԺ ամբիոնից՝ ի հակառակ տասնյակ հազարավոր տնկած մատների, «սիկտիրների» և սուլոցների․ Նիկոլը եկել է իշխանություն Արցախը հանձնելու համար։ Իր բոլոր գործողությունները այդ առումով ծրագրավորված էին և դիտավորյալ, ներառյալ մինչև 44-օրյա տապալված բանակցությունները և սարքած պատերազմը։ Իսկ 5000 զոհերը նրա ոչ թե քաղաքական, այլ անձնական պատասխանատվության վրա են։ Մարդկային պատմության մեջ շատ քիչ կտեսնեք դեպքեր, երբ մարդասպանը հրապարակավ կխոստովանի 5000 մարդու կյանքը դիտավորյալ խլելու փաստը։ Կատարյալ աբսուրդ է անդրադառնալ նրա «հիմնավորումներին», որոնք տարրական բարոյականության հետ անհամատեղելի են։ Զավեշտալի է անգամ արձագանքել Սովետական Միության ժամանակ ծնունդ առած Արցախյան շարժումը «կղերա-ֆեոդալական» անվանելու նրա զառանցանքներին։ Շոկային անկեղծությամբ և դիվային ժպիտով նա խոստովանեց նաև, որ խաբել է ժողովրդին 2018-ից սկսած, որպեսզի նրան չխանգարեն։ Հարց է առաջանում․ ինչո՞ւ Նիկոլը իր մարդակեր էությունը բացահայտեց հենց հիմա։ Իմ կարծիքով, անպատիժ մնացած դեռահասի կուրաժով նա ժողովրդին մարտահրավեր նետեց․ տղա եք՝ հիմա խանգարեք ինձ, պատժեք ինձ, կանխեք ինձ։ Եվ գնդակը կրկին ժողովրդի դաշտում է․․․

Նունե Ասրյան. «Ի՞նչ եք կարծում, այս ամենը ինչով է ավարտվելու»:

Արմեն Աշոտյան-Մենք հասել ենք և ինքներս մեզ հասցրել ենք մի հանգրվանի, երբ ունենք ընդամենը երկու տարբերակ․ վերջ տալ Նիկոլի իշխանությանը կամ ականատես լինել Հայաստանի վերջին։ Կամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կան Հայաստանի Հանրապետության հետ։ Այս երկընտրանքի հետ կապված երկար- բարակ գրելու կարիք չկա, ամեն ինչ պարզ է։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։

Կիսվի՛ր այս նյութով՝
23:48, 20.06.2024
2987 | 0
դեպի վեր