2024 թվականի հունիսի 17-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է - AMANLBB2QER7 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․ • Թողարկման ծավալը – 3 միլիարդ ՀՀ դրամ Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2024թ․-ի հունիսի 17-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 16-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker): Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև առցանց՝ մի քանի հպումով, առանց Բանկի մասնաճյուղ այցելելու։ Պարզապես IDBanking.am առցանց հարթակում մուտք գործեք «Արժեթղթեր» բաժին, ընտրեք պարտատոմսերի տեսակը և քանակը և կատարեք գնում։ Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։ Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել՝ անցնելով հղումով։ Պարտատոմսերը թողարկվելու են Կենտրոնական բանկի նախագահի 18 հոկտեմբերի 2023թ. թիվ 1/520 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակներում: Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում: ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ |