ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Բայդենի վարչակազմը մտադիր է զենքի խոշոր խմբաքանակ մատակարարել Իսրայել․ #WP
14:48, 18.06.2024 | mamul.am
1228 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը ճնշում են գործադրել Քոնգրեսի մի քանի անդամների նկատմամբ՝ Իսրայել զենքի խոշորագույն մատակարարման շուրջ համաձայնագիր ստորագրելու համար, գրում է Washington Post-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

«Ներկայացուցիչների պալատի և Սենատի որոշ քոնգրեսականներ ճնշման են ենթարկվում Բայդենի վարչակազմի և իսրայելամետ աջակիցների կողմից, որոնք պահանջում են թույլատրել զենքի խոշոր մատակարարման գործարքը, ներառյալ՝ ավելի քան 18 մլրդ դոլար արժողությամբ 50 F-15 կործանիչների մատակարարումն Իսրայել»,- ասվում է հոդվածում։

Նյութի հեղինակները նշում են, որ հավանության արժանանալու դեպքում գործարքը կդառնա «Իսրայել զենքի խոշորագույն մատակարարումներից մեկը՝ Գազայում հակամարտության սկզբից ի վեր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր