Սոչիում աղջիկն անհետացել է բաց ծովում։ Նրան չեն կարողանում գտնել արդեն 2-րդ օրը, հաղորդում է Baza թելեգրամյան ալիքը։ Նշվում է, որ հունիսի 16-ին 20-ամյա աղջիկն իր ընկերոջ հետ գնացել է «Ռիվերա» լողափ, որտեղ փոթորիկ է սկսվել։ Երիտասարդները ծով են մտել, բայց միայն տղային է հաջողվել դուրս գալ, աղջկան ալիքը քշել-տարել է։ |