Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան ռուս-կորեական բանակցությունների արդյունքում համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր են կնքել, հաղորդում է РИА Новости-ն։ Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ և ԿԺԴՀ առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը։ Նշվում է, որ Փհենյանում ավարտվել են երկու առաջնորդների «դեմ առ դեմ» բանակցությունները, որոնք տևել են գրեթե երկու ժամ։ |