Վրաստանի մաքսային ծառայությունները «Սադախլո» անցակետում Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայում 13 կգ մարիխուանա են հայտնաբերել, ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ: Ինչպես փոխանցում է «Sputnik Грузия»-ն, մարիխուանան սեղմվել և փաթեթավորվել է 11 պոլիէթիլենային տոպրակների մեջ և պահվել հեղուկ գազի բալոնի թաքստոցում: Բալոնը գտնվել է ավտոմեքենայի բեռնախցիկում։ Մարիխուանայի հայտնաբերումից հետո գործը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ-ին՝ հետագա արձագանքման համար։
|