ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը կպարզաբանի իրավիճակը»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
12:00, 21.06.2024 | mamul.am
2228 | 0

ՀԱՊԿ-ն պահպանում է բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, Интерфакс-ի հաղորդմամբ, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Հայաստանը եղել է և կա մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Իսկ ահա կազմակերպությանը անդամակցության հարցը երկրի սուվերեն իրավունքն ու որոշումն է։ Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը, այնուամենայնիվ, կպարզաբանի իրավիճակը, և կլինի պաշտոնական որոշում՝ լինել կազմակերպության կազմում, թե՝ ոչ»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր