Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը (ՊԱԿ) ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը և Երևանի այդ որոշումը համարում «արդարության հաղթանակ»: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՊԱԿ գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն աշ-Շեյխը։ «Ողջունում ենք բարեկամ Հայաստանի կողմից միջազգային իրավունքին համապատասխան Պաղեստինի պետության ճանաչումը: Սա իրավունքի, արդարության, լեգիտիմության հաղթանակ է, հաղթանակ մեր պաղեստինցի ժողովրդի ազատագրման և անկախության համար մղվող պայքարում։ Շնորհակալություն, բարեկամ Հայաստան»,- գրել է նա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը։ |